Ոսկին թանկանում է. Որքա՞ն արժե թանկարժեք մետաղը Վրաստանում
Վերջին մեկ ամսվա ընթացքում համաշխարհային շուկաներում ոսկու գինը մեկ ունցիայի դիմաց 1885 դոլարից հասել է 1927 դոլարի։ Աննշան փոփոխություն է ապրել նաև արծաթը, որի գինը բարձրացել է մինչև 23,5 դոլար։ Ըստ այդմ՝ թանկացել է նաև ոսկյա արտադրանքը։
Ոսկու արտադրանքի գների աճը հաստատում են նաեւ Թբիլիսիի ոսկու բորսայի առեւտրականները։
«Ոսկին թանկացել է, բայց գները էապես չբարձրացան։ Սակայն մենք նույնպես հետևում ենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, ես նկատի ունեմ գների փոփոխությունները, և այստեղ էլ ըստ դրա թանկացումներ/նվազում են։ Բայց հնարավոր է նաեւ, որ աշխարհում ոսկու գինը բարձրանա, բայց դոլար-լարի փոխարժեքը հավասարակշռվի, եւ գինը առանձնապես չփոխվի։
Ինչ վերաբերում է գնորդներին, ապա նրանք հիմնականում եղել են հուլիս-օգոստոս ամիսներին, 100 մարդուց 40-ը ինչ-որ բան են գնել»,- ասում է վաճառողներից մեկը։
Ոսկու բորսայում աշխատողների կարծիքով՝ ոսկի գնողները ավելի շատ են, քան հանձնողները։
Այսօրվա վիճակագրության համաձայն՝ մեր շուկայում ոսկու գինը կարգավորվում է համաճարակից և ուկրաինական պատերազմից հետո, սակայն գների աճի դինամիկան դեռ պահպանվում է։