Թուրքական խնձորի պահանջարկն ավելացել է՝ որքա՞ն է գնում Վրաստանը
Թուրքիայում խնձորի պահանջարկն աճել է: Ani Tarim-ի վաճառքի և մարքեթինգի մենեջեր Մեհմեդ Չաքմակի խոսքով, հատուկ պահանջարկ կա «Գալա»-ի նկատմամբ, որի պաշարները գրեթե սպառվել են։
Նրա խոսքով, հիմնական արտահանող երկրում՝ Հնդկաստանում խնձորի պահանջարկը համեմատաբար նվազել է, ամենայն հավանականությամբ, տեղի լավ բերքի շնորհիվ, թեև Եվրոպա և Ամերիկա արտահանումն աճել է։
Այս տարի Թուրքիայում խնձորի բերքը մի փոքր զիջել է՝ 2022 թվականին խնձորի բերքը կազմել է 4,8 մլն տոննա, մինչդեռ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 4,7 մլն տոննա։
Հնդկաստանը թուրքական խնձորի ամենամեծ սպառողն է։ 2022 թվականին այնտեղ առաքվել է 100 496 տոննա ապրանք։ Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 80 981 տոննա, երրորդում՝ Իրաքը՝ 51 823 տոննա։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այս տարվա հունվար-հոկտեմբերի տվյալներով՝ երկիրը 1025 մլն դոլարով գնել է 2635 տոննա թուրքական խնձոր։ Ինչ վերաբերում է 2022 թվականին, ապա անցյալ տարի երկիր է ներկրվել 3849 տոննա թուրքական խնձոր, որի արժեքը կազմել է 1303 մլն դոլար։