«Այժմ իրավիճակն այնպիսին է, որ միջազգային շուկայում գները նվազման միտում ունեն, բացի այդ, Ռուսաստանում էժան գնված վառելիքը դեռ ճանապարհին է, ընդհանուր գումարը դեռ չի հասել, ուստի մենք ակնկալում ենք ոչ թե թանկացում կլինի, այլ գնի նվազում»,- ասել է «Senta Oil»-ի հիմնադիր Զաալ Իակոբիձեն։
Տեղեկության համար, ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ Ռուսաստանը նախատեսում է չեղարկել արտոնյալ սակագինը, հետեւաբար՝ այլեւս էժան վառելիք չի տրամադրի երկրներին։ Սակայն, ինչպես ասում է Զաալ Իակոբիձեն, նման հայտարարություն պաշտոնապես չի արվել և նա չգիտի՝ դա ճիշտ է, թե ոչ։
«Սա մեզ համար արտոնյալ սակագին է այն առումով, որ մենք Ռուսաստանից ստանում ենք ավելի ցածր գնով, քան ընդհանուր համաշխարհային շուկան։ Սակայն Ռուսաստանը համեմատաբար էժան է տրամադրում ոչ միայն մեզ, այլեւ այլ երկրներին։ Նրա քաղաքականությունը հիմնված էր այն բանի վրա, որ Ռուսաստանի համար սովորական առանցքային շուկաների թիվը սահմանափակ էր, այլ ոչ թե Վրաստանը գտնվում էր հատուկ պայմաններում։
Հետո Ռուսաստանից արտահանման սահմանափակում եղավ, բայց այն հանվեց, ու մենք առ այսօր գնում ենք համեմատաբար ցածր գնով։ Ես տեղյակ չեմ, որ Ռուսաստանը մտադիր է բարձրացնել այս արտոնյալ գները։ Ես պաշտոնապես հաստատված տեղեկություն չունեմ»,- ասում է Զաալ Իակոբիձեն։