2024 թվականի հունվարից Վրաստանում տարիքային կենսաթոշակը բարձրացել է: Մասնավորապես, 70 տարեկան և բարձր տարիքի անձանց կենսաթոշակն ավելացել է 50 լարիով և սահմանվել 415 լարիի չափով։ Բարձրլեռնային բնակավայրերում այդ անձանց կենսաթոշակը դարձել է գրեթե 500 լարի։