Քաղաքական պաշտոնյաների աշխատավարձերը կարող են բարձրացվել
Պետական և քաղաքական պաշտոնյաների աշխատավարձերը կարող են բարձրացվել: «Վրացական երազանքի» պատգամավորները «Հանրային հիմնարկներում աշխատանքի վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ են պատրաստել, որով նախատեսվում է պետական և քաղաքական պաշտոնյաների համար սահմանել գործող պաշտոնեական աշխատավարձի վերին շեմ։
Ինչպես բացատրում են պատգամավորները, փոփոխությունը կբերի պետական-քաղաքական պաշտոնյաների վարձատրության չափի բարձրացման։
«Նշված պաշտոնյաները հարկերը կվճարեն բարձրացված աշխատավարձի չափով։ Միգուցե նշված փոփոխությամբ գույքահարկ վճարողները անցնեն Հարկային օրենսգրքով տարբերակված հաջորդ կատեգորիա՝ 100 հազար լարիից բարձր»,- ասված է բացատրական քարտում։
Հիշեցնենք, որ պատգամավորների աշխատանքի վարձատրության հետ կապված օրենսդրական փոփոխություններն իրականացվել են մի քանի ամիս առաջ, և դրանք արտացոլվել են խորհրդարանի կանոնակարգում։ Նոր օրենքն ուժի մեջ կմտնի 2025թվականից: