Ռուսաստանից դրամական փոխանցումները նվազել են
2024 թվականի փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ռուսաստանից դրամական փոխանցումները նվազել են 66,8%-ով։
Անցյալ տարվա փետրվարին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 187 մլն 339 հազար 600 դոլար, իսկ Վրաստանից Ռուսաստան՝ 3 մլն 130 հազար 300 դոլար։ Ինչ վերաբերում է 2024 թվականի փետրվարին, ապա Վրաստանից Ռուսաստան է փոխանցվել 3 մլն 774 հազար 300 դոլար, իսկ Ռուսաստանից Վրաստան՝ 62 մլն 203 հազար դոլար։
Նշենք նաեւ, որ այս տարվա փետրվարին Ռուսաստանի մասնաբաժինը տրանսֆերտների հոսքերի ծավալում կազմել է 22,84%։