Ռուսաստանը կարող է ժամանակավորապես կասեցնել բենզինի արտահանման արգելքը
Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը դիմել է կառավարությանը՝ բենզինի արտահանման արգելքը ժամանակավորապես կասեցնելու առաջարկով։ Նախարարների կաբինետը մոտ ապագայում կքննարկի այս նախաձեռնությունը։ Այս մասին հայտնել է փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսանդր Նովակը։
Արգելքը գործում է մարտ ամսից։
«Էներգետիկայի նախարարությունն առաջարկում է դիտարկել բենզինի արտահանումը թույլատրելու հնարավորությունը, բայց որոշակի ժամկետով, որպեսզի հետագայում դեֆիցիտ չլինի»,- ասում է Նովակը։
Նրա խոսքով, ռուսական բենզինի շուկան գերմատակարարված է, ուստի առաջիկայում կառավարությունը կքննարկի էներգետիկայի նախարարության առաջարկը։
Ռուսաստանից բենզինի արտահանումն արգելվել է նաև անցյալ տարվա սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 17-ը՝ ներքին շուկայում շարժիչային վառելիքի գները կայունացնելու նպատակով։