Լարին կրկին արժեզրկվում է
Bloomberg-ում լարիի փոխարժեքը կրկին արժեզրկվել է. Առևտրային հարթակում 1 դոլարը ժամը 11:15-ին վաճառվում էր 2,8075 լարիով։
Ինչ վերաբերում է առեւտրային բանկերին, ապա այս պահին դոլարի արժեքը տատանվում է 2,7850-2,9100 լարիի սահմաններում։
1 ամերիկյան դոլարը քաղաքացիները «Վրաստանի բանկում» կարող են գնել 2.8700 լարիով, վաճառել 2.7500 լարիով։
«TBC Bank»-ում 1 ԱՄՆ դոլարը կարելի է գնել 2.8750 լարիով, իսկ վաճառել՝ 2.7450 լարիով։
ՎՏԲ բանկում 1 դոլարի արժեքը 2,7850 լարի է, իսկ քաղաքացիները կկարողանան վաճառել 2,6550 լարիով։
«Պրոկրեդիտ բանկում» մեկ դոլարն արժե 2.9100 լարի և այլն։
Ազգային բանկի պաշտոնական փոխարժեքի համաձայն՝ մայիսի 27-ին կայացած առուվաճառքի արդյունքում 1 ԱՄՆ դոլարի պաշտոնական արժեքը կազմում է 2,7680 լարի։