Հուլիսի 2-ի առևտրի արդյունքում վրացական ազգային արժույթը ամրապնդվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Դոլարի փոխարժեքը փոփոխվել է 0.79 թեթրիով, և դոլարի պաշտոնական արժեքը դարձել է 2.7937 լարի։
Վրաստանի ազգային բանկի տեղեկություններով, ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 1.77 թեթրիով, որի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 2.9937 լարի։
Լարին 1.75 թեթրիով ամրապնդվել է նաև ֆունտ ստեռլինգի (GBP) նկատմամբ, որի արժեքը դարձել է 3.5321 լարի։
Լարին ամրապնդվել է նաև լիրայի նկատմամբ, և թուրքական լիրայի փոխարժեքը դարձել է 8.54 թեթրի։