Որ ապրանքներն են էժանացել հունիսին
Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության տվյալների համաձայն, 2024 թվականի հունիսին նախորդ ամսվա համեմատությամբ, ինֆլյացիայի մակարդակը Վրաստանում կազմել է -0.5%, իսկ տարեկանի մակարդակը՝ 2.2%:
Ինչ վերաբերում է բազային ինֆլյացիային, ապա 2024 թվականի հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այն կազմել է 1.4%, իսկ առանց ծխախոտի բազային ինֆլյացիայի ցուցանիշը նույնպես կազմել է 1.4%:
Տվյալների համաձայն, այս տարվա հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ամենից շատ էժանացել են սոխը, հնդկացորենը և հակաբիոտիկները:
Ավելի կոնկրետ:
Սոխ - 33%
Հնդկացորեն - 27%
Վարունգ - 22%
Կիտրոն - 17%
Արեւածաղկի ձեթ - 14%
Եգիպտացորենի ալյուր - 13%
Մարգարին - 11%
Մակարոն և մակարոնային արտադրանք - 10%