Ռուսաստանը երկարաձգել է բենզինի արտահանման արգելքը մինչև տարվա վերջը
Ռուսաստանը երկարաձգել է բենզինի արտահանման արգելքը մինչև տարվա վերջը: Այդ մասին որոշումը կառավարությունը արդեն հրապարակել է։
«2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, Ռուսաստանում կրկին ուժի մեջ կլինի բենզինի արտահանման ժամանակավոր սահմանափակումը: Դրա հիմնական պատճառն այն է, որ պահպանվի կայուն իրավիճակ նավթային շուկայում՝ սեզոնային բարձր պահանջարկի և նավթավերամշակման գործարաններում պլանային վերանորոգման ժամանակահատվածում», - ասված է կառավարության Telegram ալիքով տարածված հաղորդագրության մեջ:
Սահմանափակումը չի տարածվի միջազգային միջկառավարական համաձայնագրերով, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի մատակարարման, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնության համար արտահանվող վառելիքի վրա, նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանից բենզինի արտահանումը արգելվեց նաև 2023 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 17-ը, որպեսզի ավտոմոբիլային վառելիքի ներքին շուկայում գները կայունացվեն:
Ռուսաստանը երկրորդ անգամ 2024 թվականի մարտի 1-ին ուժի մեջ դրեց արգելքը։ Ըստ հրամանագրի, արգելքը պետք է գործեր 6 ամիս, սակայն մայիսի 20-ին սահմանափակումը կրկին հանվեց և երկարաձգվեց մինչև հուլիսի 1-ը:
Վերջին որոշմամբ, Ռուսաստանից բենզինի արտահանումը արգելվեց մինչև օգոստոսի 31-ը, սակայն այսօր պարզ դարձավ, որ կառավարությունը որոշումը երկարաձգել է մինչև դեկտեմբերի 31-ը: