Ընթացիկ տարվա 7 ամիսներին պետական բյուջեում հարկերից ընդհանուր առմամբ 13.411 մլրդ լարի է մուտքագրվել, որից 31%-ը բնակչության կողմից վճարված հարկերից է ստացվել:
Ֆինանսների նախարարության տվյալներով, 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ֆիզիկական անձանց հարկերից պետական գանձարանում մուտքագրվել է 4.163 մլրդ լարի, իսկ 2023 թվականի նույն ժամանակահատվածում՝ 3.528 մլրդ լարի:
Նշենք, որ այս տարի հաշվետու ժամանակահատվածում 4.163 մլրդ լարի է մուտքագրվել եկամտային հարկից, 49.353 մլն լարի՝ ձեռնարկատեր ֆիզիկական անձանց գործունեությունից ստացված եկամուտների հարկից, 114.834 մլն լարի՝ ֆիզիկական անձանց կողմից ստացված դիվիդենտներից և այլն:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին պետական գանձարանում ընդհանուր առմամբ մուտքագրվել է 20.198 մլրդ լարի: