Վրաստանը բենզինը գնում է էժան, սակայն վաճառում է բարձր գներով
«Platts»-ի տվյալներով, Վրաստանում վերջին երեք ամսվա ընթացքում բենզինը նվազել է 9.3%-ով, իսկ դիզվառելիքը՝ 4.6%-ով: Ավելի կոնկրետ, եթե մայիսին Platts-ի գինը մեկ տոննա բենզինի համար կազմում էր 849.52 դոլար, ապա օգոստոսին այն դարձել է 769.73 դոլար: Ինչ վերաբերում է եվրոդիզելին, մայիսին դրա գինը կազմում էր 743.55 դոլար, իսկ օգոստոսին նվազել է մինչև 708.93 դոլար:
Նշենք, որ Վրաստանում նավթային ներմուծողները վառելիքը գնում են «Platts»-ի գների հիման վրա, հետևաբար, տեղական շուկայում բենզինի և դիզվառելիքի գնի ձևավորման վրա այն կարևոր ազդեցություն ունի։
Սակայն, չնայած Platts-ի գների նվազմանը, վերջին 3 ամսվա ընթացքում Վրաստանում բրենդային լցակայաններում վառելիքի գինը հիմնականում չի փոխվել, ավելին՝ որոշ դեպքերում նույնիսկ բարձրացել է։
Որքան արժե այսօր վառելիքը մի շարք բենզալցակայաններում.
Socar:
Նանո սուպեր - 3.72 լարի
Նանո պրեմիում - 3.34 լարի
Նանո եվրո ռեգուլյար - 3.15 լարի
Եվրո 5 դիզել - 3.28 լարի
Նանո եվրո 5 դիզել - 3.36 լարի
Wissol:
Էկո սուպեր - 3.75 լարի
Էկո պրեմիում - 3.37 լարի (մայիսին 3.35 լարի էր)
Եվրո ռեգուլյար - 3.17 լարի
Եվրո դիզել - 3.34 լարի
Էկո դիզել - 3.39 լարի
Դիզել Էներջի - 3.29 լարի
Gulf:
G-Force սուպեր - 3.77 լարի
G-Force պրեմիում - 3.37 լարի
G-Force եվրո ռեգուլյար - 3.27 լարի
Եվրո ռեգուլյար - 3.17 լարի
Եվրո դիզել - 3.29 լարի (մայիսին 3.39 լարի էր)
Rompetrol:
Սուպեր - 3.77 լարի (մայիսին 3.75 լարի էր)
Եվրո պրեմիում - 3.38 լարի (մայիսին 3.34 լարի էր)
Եվրո ռեգուլյար - 3.23 լարի (մայիսին 3.20 լարի էր)
Եվրո դիզել - 3.43 լարի
Եվրո դիզել - 3.33 լարի
Portal:
Պրեմիում - 2.99 լարի (մայիսին 3.09 լարի էր)
Եվրո ռեգուլյար - 2.79 լարի (մայիսին 2.89 լարի էր)
Եվրո դիզել - 3.34 լարի (մայիսին 3.44 լարի էր)