Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության համաձայն, 2024 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, երկրում գնաճի մակարդակը կազմել է -0.1%, իսկ տարեկան գնաճը՝ 1%: Ինչ վերաբերում է հիմնական գնաճին, ապա այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այն կազմել է 0.9%, ինչպես նաև առանց ծխախոտի տարեկան հիմնական գնաճի ցուցանիշը:
Այս տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում
էժանացած ապրանքների շարքում առաջատար էր կաղամբը, որի արժեքը նվազել է 44%-ով, ապա՝ կանաչին, 42.6%-ով, և ձմերուկը՝ 33%-ով։Վիճակագրության համաձայն, այս տարվա օգոստոսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, ամենաշատ
թանկացած ապրանքներն են վարունգը, որի գինը աճել է 66%-ով, կիվին՝ 60%-ով, և սխտորը՝ 45.5%-ով։