Վրաստանը Չինաստանից այս տարի 34.4 միլիոն դոլարի հագուստ է գնել
Վրաստանում չինական հագուստի ներմուծումը աճել է 35.7%-ով։ Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստանում Չինաստանից ներմուծվել է 34.41 միլիոն դոլարի արժողությամբ հագուստ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծվել էր 25.35 միլիոն դոլարի հագուստ:
Չինաստանը Վրաստանում հագուստի ամենախոշոր ներմուծող երկրների շարքում երկրորդ տեղում է, իսկ առաջին տեղում Թուրքիան է, որտեղից ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսներին ներմուծվել է 83.9 միլիոն դոլարի արժողությամբ հագուստ։
Նշենք նաև, որ հաշվետու ժամանակահատվածում Չինաստան արտահանվել է Վրաստանում արտադրված հագուստ, սակայն փոքր քանակով։ Մասնավորապես, այս տարի Չինաստան արտահանվել է ավելի քան 51 հազար դոլարի, իսկ անցյալ տարի՝ 612 հազար դոլարի ապրանք։ Տվյալների համաձայն, Չինաստան արտահանումը նվազել է 91%-ով։