Որ ոլորտներում են ամենաբարձր աշխատավարձերը Վրաստանում
2024 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11.1 տոկոսով (200.4 լարիով) և կազմել 2004.9 լարի։ Այս մասին տեղեկացնում է Վիճակագրության ազգային ծառայությունը։
Նրանց տվյալներով, գործունեության տեսակների համաձայն, համեմատաբար բարձր աշխատավարձեր գրանցվել են հետևյալ ոլորտներում՝
Ինֆորմացիա և հաղորդակցություն – 3963 լարի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 4.3 տոկոսով); Ֆինանսական և ապահովագրական գործունեություններ – 3642.3 լարի (աճել է 14.5 տոկոսով); Շինարարություն – 2946.1 լարի (աճել է 13.7 տոկոսով); Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություններ – 2872.8 լարի (աճել է 13.8 տոկոսով)։