2025 թվականի բյուջեի նախագծի սկզբնական տարբերակի համաձայն, նախատեսվում է առողջապահական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի 10% աճ:
Ինչպես հայտնել է ֆինանսների նախարարությունը, 2025 թվականի բյուջեի սկզբնական նախագծի համաձայն, առողջապահական ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 1.9 միլիարդ լարի:
«Առողջապահության և սոցիալական պաշտպանության ծրագրերի ֆինանսավորման համար նախարարության բյուջեն ավելացել է ավելի քան 870 միլիոն լարիով, որի շրջանակում՝ 70 տարեկանից բարձր թոշակառուների թոշակը կբարձրանա 35 լարիով և կսահմանվի 450 լարի չափով: Նույն տարիքային կատեգորիայի թոշակառուների թոշակը լեռնային բնակավայրերում կհասնի մոտ 540 լարիի. մինչեւ 70 տարեկան անձանց թոշակը կբարձրանա 20 լարիով և կսահմանվի 335 լարիի չափով, իսկ լեռնային բնակավայրերում այն կգերազանցի 400 լարին: Թոշակի բարձրացումից բացի, նախատեսվում է նաև 18 տարեկանից ցածր և խիստ արտահայտված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական վճարի աճ 35 լարիով, իսկ մյուս կատեգորիայի հաշմանդամություն ունեցող անձանց վճարը կաճի 20 լարիով. 120 հազար սոցիալական ռեյտինգային միավորից ցածր ունեցող ընտանիքների 16 տարեկանից ցածր երեխաների ամսական օգնությունը կկազմի 200 լարի. ընդհանուր սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը կկազմի 6.3 միլիարդ լարի. առողջապահական ծրագրերի ֆինանսավորման համար հատկացվել է ավելի քան 1.9 միլիարդ լարի, այդ թվում նախատեսվում է առաջնային առողջապահական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի 10%-անոց աճ. տեղահանվածների բնակարանային ապահովման համար նախատեսվել է 240.0 միլիոն լարի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նաև 2025 թվականի բյուջեի նախագծի սկզբնական տարբերակի համաձայն, նախատեսվում է հանրային դպրոցների վարչական աշխատակիցների և մանդատուրայի աշխատավարձերի 10%-անոց աճ:
Ֆինանսների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, կբարձրանան նաև մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը: