Վառելիքի գները նվազել են - ինչպիսին են գները բենզալցակայաններում
Վերջին օրերի ընթացքում Վրաստանի մանրածախ ցանցում բրենդային բենզալցակայաններում արձանագրվել է վառելիքի գնի նվազում միջինը 5-8 թեթրիով/լիտրի վրա։ Այս մասին տեղեկությունը տարածում է Նավթամթերքների ներկրողների միությունը։
Նրանց տվյալներով, այսօր բրենդային լցակայաններում վառելիքի միջին գներն այսպիսին են.
Ռեգուլար տեսակի բենզին - 2,95-3,17 լարի/լիտր;
Պրեմիում տեսակի բենզին - 3,13-3,32 լարի/լիտր;
Սուպեր տեսակի բենզին - 3,58-3,71 լարի/լիտր;
Եվրոպական դիզելային վառելիք - 3,21-3,33 լարի/լիտր;
Դիզելային վառելիք - 3,21-3,26 լարի/լիտր։