Վրաստանի սահմանը հատող բեռնատարների քանակը և բյուջե մուտքագրված գումարը նվազել է
Բեռնատար մեքենաներից ստացված եկամուտը նվազել է։ Ընդհանուր բյուջեի համաձայն, 2024 թվականի 9 ամիսների ընթացքում բեռնատարերի սահմանն հատելու համար գանձվել է 132 989 644 լարի, մինչդեռ 2023 թվականի նույն ժամանակահատվածում այս թիվը կազմել է 134 452 327 լարի։
Հետևաբար, 2024 թվականի հունվար-սեպտեմբերին բյուջե մուտքագրված ճանապարհային վճարներով ստացված եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 1.462 մլն լարիով։
Ֆինանսական առկա ցուցանիշների համաձայն՝ 2024 թվականի հունվար-օգոստոսին Վրաստանի միջանցքը հատել է 379 970 բեռնատար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում անցել էր 384 149 տրանսպորտ։
Տեղեկության համար՝ Վրաստանի սահմանին տարանցիկ բեռնատարերի համար ճանապարհային վճարը կազմում է 350 լարի։ Այս սակագինը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունիսի 20-ից։ Մինչ այդ, վարորդները վճարում էին 200 լարի։