Սեպտեմբերին աշխարհի կենտրոնական բանկերը, ըստ Աշխարհի ոսկու խորհրդի (WGC) նախնական գնահատականի, 40 տոննայով ավելացրել են ոսկու ծավալը ոսկու և արտարժույթի պահուստներում։
Սեպտեմբերին ամենամեծ գնորդները եղել են Լեհաստանը (21.8 տոննա) և Հունգարիան (15.5 տոննա)։
Պահուստները լրացրել են նաև Հնդկաստանը (5.8 տոննա), Թուրքիան (3.7 տոննա), Չեխիան (1.6 տոննա) և Եգիպտոսը (0.1 տոննա): Բացի այդ, Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը (SOFAZ) ավելացրել է ոսկու պահուստները 12.1 տոննայով, սակայն դա ներառված չէ WGC վիճակագրությունում, քանի որ այն ներկայացված է եռամսյակային ցուցանիշով։
Ոսկի վաճառել են Ղազախստանը (3.8 տոննա), Հորդանը (2.7 տոննա), Սինգապուրը (1.3 տոննա) և Ուզբեկստանը (0.6 տոննա)։