Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո գների անկում է նկատվում
Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի 47-րդ նախագահ ընտրվելուց հետո, համաշխարհային նավթի գներն անկում են ապրում։ Էժանացել են թե՛ վառելիքային ռեսուրսները, թե՛ թանկարժեք մետաղներն ու սննդամթերքը։
Tradingeconomics.com-ի տվյալներով, այս պահին էժանացել են բոլոր ապրանքները։ (Tradingeconomics-ը իրական ժամանակում ցուցադրում է համաշխարհային բորսաներում գների փոփոխությունները)։
Ներկա պահին (Թբիլիսիի ժամանակով 16:15) տարբեր նավթի գները նվազել են 0.7%-ից 4%-ի չափով։ Մասնավորապես՝
Հեղուկ վառելիք - 1.38% Բրենտ տեսակի վառելիք - 1.26% Բենզին - 1.52% Ոսկի - 1.44% Արծաթ - 2.36% Պղինձ - 3.55% Պողպատ - 0.66%, Ցորեն - 1.46% Ածուխ - 0.69% Սուրճ - 1.55% Թեյ - 3.33%
Բացի վերոնշյալ հիմնական ապրանքներից, բորսաներում էժանանում են նաև շատ այլ հումքեր, ներառյալ՝ շաքարավազ, կարտոֆիլ, բամբակ և այլն։