Խոշոր չափերի գումար շորթելու փաստով ձերբակալվել է 5 անձ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է հինգ անձ՝ քաղաքացիներին պատկանող խոշոր չափի գումարը խաբեությամբ ձեռք բերելու փաստով։
«Քննությամբ պարզվել է, որ ամբաստանյալները հանցավոր ծրագիր են մշակել՝ խարդախությամբ դրամական միջոցներ ձեռք բերելու նպատակով։ Նրանք վստահության մեջ են մտել Վրաստանում և արտերկրում գտնվող քաղաքացիների հետ, որոնք խաբվել են՝ ձևանալով իտալական գրանցված առևտրային բանկերից մեկի աշխատակից և վստահեցնելով, որ համապատասխան գումար փոխանցելու դեպքում կստանան բարձր տոկոսային արտոնություններ։ Քննության ներկա փուլում պարզվել է, որ կազմակերպված խմբի անդամները խաբեությամբ տիրացել են ավելի քան 40 քաղաքացիներին պատկանող գումարին՝ 620 584 լարիի չափով»,- հայտնել են քննչական ծառայությունից։
Հետաքննությունն անցկացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով։
Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից պարզաբանում են, որ ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ նշված հանցագործությունը կատարած այլ անձանց հայտնաբերելու և բացահայտելու ուղղությամբ։