Ոսկու գինը 2025 թվականի ավարտին կարող է հասնել 2900 դոլարի
UBS-ի վերլուծաբանների կանխատեսմամբ՝ ոսկու գինը 2025 թվականի ավարտին կարող է հասնել 2900 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար։
Նրանց կարծիքով, Դոնալդ Թրամփի վերադարձը ԱՄՆ իշխանության և համաշխարհային աճող անորոշությունը կշարունակեն աջակցել թանկարժեք մետաղի գների աճին։
Փորձագետների կանխատեսմամբ, 2026 թվականի ավարտին ոսկու գինը կարող է հասնել 2950 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար։
Այս տարի ոսկին ամենահաջողակ ապրանքներից մեկն էր՝ սահմանելով մի քանի ռեկորդներ։ Սակայն ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո գները նվազեցին դոլարի ամրապնդման պատճառով։ Թանկարժեք մետաղների գների աճի հիմնական պատճառներն էին՝ կենտրոնական բանկերի կողմից ակտիվ գնումները, ԱՄՆ Դաշնային ռեզերվի քայլերը դրամավարկային քաղաքականության մեղմացման ուղղությամբ և Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի գեոպոլիտիկ լարվածությունը։
Ներկայումս սպոտ շուկայում ոսկու գինը կազմում է մոտ 2630 դոլար մեկ տրոյական ունցիայի համար, ինչը 28%-ով ավելի է տարվա սկզբի համեմատ։
Այս շաբաթ Goldman Sachs-ը կանխատեսեց, որ 2025 թվականի ավարտին ոսկու գինը կարող է հասնել 3000 դոլարի մեկ տրոյական ունցիայի համար։