Ռուսական ռուբլու փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է
Ռուսական ռուբլու փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է մինչև 2022 թվականի մարտի մակարդակը։
«Ֆորեքս» միջազգային արժութային շուկայում մեկ դոլարով հնարավոր է եղել գնել 105,5 ռուբլի։
Եվրոյի փոխարժեքը հասել է 110,9 ռուբլու։
Ռուսաստանի Բանկը հոկտեմբերին բարձրացրել է բազային տոկոսադրույքը մինչև 21 տոկոս, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին 20 տարվա ընթացքում:
Նման միջոցառումներն ուղղված են գնաճի նվազեցմանը։