Վրացական բանկերում ռուբլու ավանդներն աճել են
Վերջին երեք տարվա ընթացքում վրացական առևտրային բանկերում ռուսական ռուբլով ավանդների ծավալն աճել է 593.4%-ով։
Վրաստանի ազգային բանկի վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի նոյեմբերի տվյալներով, ռուսական ռուբլով ավանդների ընդհանուր ծավալը կազմել է 104.270 միլիոն լարի, մինչդեռ 2021 թվականի նոյեմբերին այն կազմում էր ընդամենը 15.036 միլիոն լարի։ 2022 թվականի նոյեմբերին այդ ցուցանիշը հասել էր 23.842 միլիոնի, իսկ 2023 թվականին՝ 84.790 միլիոն լարիի։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի նոյեմբերին Վրաստանում ավանդների ծավալը նախորդ ամսվա համեմատ աճել է 439.6 միլիոն լարիով և կազմել 57.96 միլիարդ լարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավանդների ծավալն աճել է 14%-ով (առանց փոխարժեքի ազդեցության)։