Գործադուլ Վրաստանում. Ախալցիխեն միացել է ակցիային
Ախալցիխեում Շոթա Ռուսթավելու արձանի մոտ անցկացվել է բողոքի ակցիա։ Մասնակիցները դատապարտել են «Նեթգազեթի» և «Բաթումելեբի»-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելի կալանավորումը։ Բացի այդ, նրանք պահանջում են բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված անձանց անհապաղ ազատ արձակել և երկիրը վերադարձնել դեպի արևմտյան ուղի։
Ախալցիխեն միացել է համընդհանուր գործադուլին։ Աշխատողները և գործատուները հայտարարել են երեքժամյա նախազգուշական գործադուլի մասին։
«Վտանգը և լուծումը բոլորի համար ընդհանուր են՝ նոր ընտրություններ և ձերբակալվածների ազատ արձակում»,- նշում են կազմակերպիչները։