«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվիակի հաղորդմամբ՝ Եվրամիության դեսպանները հավանություն են տվել դիվանագիտական անձնագիր ունեցող վրացիների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցմանը։
«ԵՄ դեսպանները հավանություն տվեցին դիվանագիտական անձնագիր ունեցող վրացիների համար առանց վիզայի ռեժիմի դադարեցմանը։ Արտաքին գործերի նախարարները դա կհաստատեն երկուշաբթի։ Հունգարիան և Սլովակիան կքվեարկեն դեմ, բայց դա նշանակություն չունի, քանի որ որոշումն ընդունվում է որակյալ մեծամասնությամբ»,- գրել է Յոզվիակը սոցիալական ցանցերում։