Trading Economics-ը թարմացրել է տարբեր երկրների ազգային արժույթների փոխարժեքի կանխատեսումները դոլարի նկատմամբ։
Հունվարի 26-ի տվյալներով՝ կանխատեսվում է, որ 2025 թվականի ընթացքում լարիի արժեզրկումը դոլարի նկատմամբ կշարունակվի։ Մասնավորապես՝
- տարվա առաջին եռամսյակում 1 դոլարի պաշտոնական արժեքը կկազմի շուրջ 2.8580 լարի,
- երկրորդ եռամսյակում՝ կգերազանցի 2.9069 լարին։
Կանխատեսման համաձայն՝ դոլարի արժևորումը լարիի նկատմամբ կշարունակվի նաև տարվա երկրորդ կեսին։ Մասնավորապես՝
- երրորդ եռամսյակում 1 դոլարի արժեքը կլինի մոտ 2.9566 լարի,
- իսկ տարվա վերջին, չորրորդ եռամսյակում, 1 դոլարի արժեքը կգերազանցի 3.0072 լարին։