Լուրեր
USAID-ի վեբկայքը անջատված է
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) վեբկայքը հասանելի չէ: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Թրամփի վարչակազմը հայտարարեց, որ նախատեսում է գործակալությունը տեղափոխել Պետդեպարտամենտի ենթակայության տակ։
Վեբկայք մուտք գործելու փորձի ժամանակ հայտնվում է հաղորդագրություն. «Սերվերի IP հասցեն չի գտնվել»։
«Reuters»-ի տեղեկություններով՝ գործակալության շուրջ ընթացող քննարկումներին մասնակցող երկու աղբյուր հայտնել են, որ Թրամփի վարչակազմը նախատեսում է սահմանափակել գործակալության անկախությունը և այն փոխանցել Պետդեպարտամենտի վերահսկողության տակ։
Տարածեք :