2025 թվականի հունվար ամսին Վրաստանը գնել է 1.355 միլիոն դոլարի արժեքով ծաղիկներ և բողբոջներ, ինչը գրեթե երեք անգամ ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականի հունվարին ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 498 հազար դոլար։
Նշենք, որ այս տարի ներմուծման արժեքի աճի հիմնական պատճառը ծաղիկների թանկացումն է։ Մասնավորապես, եթե նախորդ տարվա հունվարին մեկ տոննա կենդանի ծաղիկների ներմուծման (առանց հարկերի) արժեքը մոտ 3 հազար դոլար էր, ապա այս տարի այն աճել է մինչև 6 700 դոլար։ Վիճակագրական տվյալներով՝ 2024 թվականին Վրաստան ներմուծվել էր 167.7 տոննա ծաղիկ, մինչդեռ 2025 թվականի հունվարին՝ 201 տոննա։ Այսպիսով, կենդանի ծաղիկների և բողբոջների ներմուծումը Վրաստանի համար թանկացել է 123%-ով:
Երկրները, որոնցից Վրաստանը 2025 թվականի հունվարին ներմուծել է կենդանի ծաղիկներ
- Էկվադոր – 561.58 հազար դոլարի 63.6 տոննա
- Թուրքիա – 225.87 հազար դոլարի 77.65 տոննա
- Հայաստան – 196.7 հազար դոլարի 29 տոննա
- Կենիա – 187.6 հազար դոլարի 18.42 տոննա
- Նիդեռլանդներ – 146.45 հազար դոլարի 8.97 տոննա
- Եթովպիա – 34.64 հազար դոլարի 3.06 տոննա
- Արաբական Միացյալ Էմիրություններ – 2.39 հազար դոլարի 0.25 տոննա
Ինչ վերաբերում է 2024 թվականին, նախորդ տարի Վրաստանը ներմուծել էր 1 901 տոննա կենդանի ծաղիկներ և բողբոջներ՝ 11.419 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ։