Հունվար-փետրվարին ապրանքաշրջանառությունը աճել է 15,4 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-փետրվարին Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը, առանց չհայտարարագրված առևտրի, կազմել է 3 564,0 մլն ԱՄՆ դոլար, ինչը 15,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Դրանից, ըստ Վիճակագրության ծառայության տվյալների, արտահանումը կազմել է 835,4 մլն ԱՄՆ դոլար՝ աճելով 4,0 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 2728,6 մլն ԱՄՆ դոլար՝ 19,5 տոկոսով ավել։
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2025 թվականի հունվար-փետրվարին կազմել է 1893,3 մլն ԱՄՆ դոլար, ինչը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 53,1 տոկոսը։