Ինչու է ոսկին թանկացել
Ոսկու գինը պատմական առավելագույնին է հասել: Թբիլիսիի ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ մեկ ունցիայի գինը հասավ 3,041 դոլարի:
Gold Price-ի տվյալներով, գինը վերջին մեկ ամսվա ընթացքում 3.53%-ով աճել է, իսկ տարեկան ընթացքում ոսկու գինը ցույց է տալիս 38%-ի աճ: Միայն 2025 թվականի սկզբից մինչ օրս ոսկին թանկացել է 16%-ով:
Trading Economics-ը գրում է, որ ոսկու գնի ռեկորդային աճը առաջացել է անվտանգության մարտահրավերներով, գեոպոլիտիկ լարվածությամբ և «տարրիֆային պատերազմի» ֆոնին ստեղծված անորոշությամբ: Նաև այս լարվածությանը միացել է հակամարտության էսկալացիան Մերձավոր Արևելքում:
Լրագիրը գրում է, որ վերևում նշված պատճառների համակցությունը նպաստել է ոսկու գնի ռեկորդային աճին: