Վրաստանի բնակչության մեկ երրորդը դեռևս ապրում է աղքատության մեջ – ISET
Վրաստանի ընդհանուր բնակչության մոտ մեկ երրորդը բնակվում է Թբիլիսիում և ձևավորում է համախառն ներքին արդյունքի 50%-ը, – այս մասին ասվում է ISET-ի «Վրաստանի մունիցիպալիտետների կենսունակության ինդեքսի» զեկույցում։
Հետազոտության մեջ նշվում է, որ մայրաքաղաքից տարբերվելով՝ մունիցիպալիտետների մեծ մասում բնակչությունը նվազում է։ Բացի այդ, ըստ զեկույցի, տարածաշրջանները բախվում են աղքատության, գործազրկության և թույլ տնտեսական զարգացման հետ։
Փաստաթղթում նաև նշվում է, որ բնակչության մեկ երրորդը դեռևս ապրում է աղքատության մեջ, իսկ 55%-ը՝ օրական 6.85 ԱՄՆ դոլարի աղքատության շեմից ցածր։
«Չնայած նրան, որ տեղական տնտեսական զարգացումը կարևոր է, աղքատության և կենսունակության ոչ տնտեսական ուղղությունները կազմում են բարեկեցության հիմնական գործոնները», – ասվում է հետազոտության մեջ։
Հիշեցնենք, որ կենսունակության ինդեքսը գնահատում է երկրի կամ տարածաշրջանների կյանքի որակը։ Դրա որոշման համար օգտագործվում են այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են՝ տնտեսական վիճակը, ծառայությունների հասանելիությունը, կապը, ենթակառուցվածքը, ժողովրդագրական և սոցիալական միջավայրը և այլն։
ISET-ի հետազոտության համաձայն, նշված ցուցանիշների հիման վրա կենսունակության ինդեքսում առաջատարը Թբիլիսին է, որին հաջորդում են Բաթումին, Ղազբեգին, Փոթին և Ռուսթավին։ Վարկանիշի վերջին հորիզոնականներում են Լենթեխին, Ծաղերին, Մառնեուլին, Մարթվիլին և Խուլոն։