Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի վաճառքները նվազել են։ «Galt & Taggart»-ի շուկայի ուսումնասիրության համաձայն, 2025 թվականի փետրվարին մայրաքաղաքում վաճառվել է 3,290 բնակարան, մինչդեռ նախորդ տարվա նույն ամսին գրանցվել էր 3,444 բնակարան։
Վաճառքների նվազմանը զուգահեռ, բնակարանների գները աճել են։ Այսպես՝ 2025 թվականի փետրվարին մեկ քմ միջին կշռված վաճառքի գինը կազմել է 1,334 ԱՄՆ դոլար, այն դեպքում, երբ 2024-ի նույն ամսին այն եղել է 1,258 դոլար։
Թբիլիսիի տարբեր շրջաններում մեկ քմ-ի միջին գները (փետրվար 2025):
Մթածմինդա – 2,900 դոլար
Վակե – 2,525 դոլար
Չուղուրեթի – 1,758 դոլար
Սաբուրթալո – 1,579 դոլար
Կրծանիսի – 1,430 դոլար
Իսանի – 1,372 դոլար
Դիդուբե – 1,423 դոլար
Նաձալադևի – 1,155 դոլար
Սամգորի – 1,073 դոլար
Դիդի Դիղոմի – 1,041 դոլար
Գլդանի – 1,031 դոլար
Վաշլիջվարի – 1,007 դոլար (ամենաէժան)