7-ամյա երեխայի նկատմամբ սեռական բռնության մեջ մեղադրվողը ձերբակալվել է (Տեսանյութ)
28.07.2024
43-ամյա տղամարդը սեռական բռնություն է գործադրել 7-ամյա երեխայի նկատմամբ։ Երեխան ծնողի հետ եղել է աշխատավայրում, երբ տղամարդը երեխային խաբելով տարել է նկուղ: Հենց աշխատանքի վայրում երեխան դարձել է անծանոթ տղամարդու կողմից սեռական ոտնձգության զոհ։ Կինը աշխատում է Թբիլիսիի մի թաղամասի առևտրի կենտրոնում։
Երեխան պատմել է կատարվածի մասին իր մորը, ինչից հետո գործում ներգրավվել է ոստիկանությունը։ Իրավապահները հայտնաբերել են հանցագործին տեսախցիկների գրառումներով։ Պարզվել է, որ տղամարդը հետևել է անչափահասին և նկուղ մտցրել հենց այն պահին, երբ երեխան խաղում էր մորից հեռու։
Մեղադրյալի փաստաբանն ստորագրել է գործի գաղտնիության մասին։ Մեղադրյալին ոստիկանությունը ձերբակալել է այն թաղամասում, որտեղ նա վարձով տուն ուներ։ Մինչ այդ նա ապրում էր Բորջոմիի մունիցիպալիտետում։ Ձերբակալվածը նախկինում արդեն մեկ անգամ դատապարտվել է բռնության մեղադրանքով։
Սեռական բռնության զոհ 7-ամյա երեխայի հետ աշխատում են հոգեբաններ։ Դատարանի որոշմամբ, մեղադրյալն այժմ նախնական կալանքի տակ է։ Նրան սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում։
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.