Մեղադրյալը անչափահասից խնդրել է նրա ինտիմ նկարներն ու շանտաժի ենթարկել նրան. ՆԳՆ
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության վարչության Իսանի-Սամգորիի գլխավոր բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է 2006 թվականին ծնված Ռ.Խ.-ն՝ դատավորի որոշման հիման վրա՝ անձնական կյանքի գաղտնիքը խախտելու, անչափահասի նկատմամբ նախնական իմացությամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու, շորթման մեղադրանքով։ Այս մասին տեղեկություն է տարածում ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ հանցագործությունները պատժվում են մինչև 15 տարվա ազատազրկմամբ։
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալն անչափահաս Ա.Ս.-ից խնդրել է սոցցանցի միջոցով իրեն ուղարկել իր անձնական կյանքը պատկերող լուսանկարներ և տեսանյութեր, որով հետո շանտաժի է ենթարկել նրան և շորթել տարբեր չափերի գումար։ Քննությամբ պարզվել է նաեւ, որ մեղադրյալը բռնությամբ սպառնացել է Ա.Ս.-ին և կատարել սեռական բնույթի այլ գործողություններ: Նախաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով, 138-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետով և 181-րդ հոդվածի առաջին մասերով,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Մեղադրյալը անչափահասից խնդրել է նրա ինտիմ նկարներն ու շանտաժի ենթարկել նրան