Պետությունը գյուղական տներ կտա ավելի քան 600 ընտանիքի
Փախստականների, էկոմիգրանտների և կենսապահովման գործակալությունը 603 հարկադիր տեղահանված ընտանիքի համար գյուղական բնակավայրերում տներ կգնի։ Այս որոշումը կայացրել է փախստականների հարցերով հանձնաժողովը՝ համաձայն օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարի №01-30/ն հրամանով։
«Գործակալությունն իրականացրել է տեղահանված ընտանիքների մոնիտորինգ և ուսումնասիրել նրանց բնակարանային պայմանները տեղում։ Հանձնաժողովը նախարարի հրամանի համաձայն քննարկել է յուրաքանչյուր ընտանիքի վերաբնակեցման հարցը։
Նշված ընտանիքների ցուցակը հրապարակվում է գործակալության կայքում։ Հարկադիր տեղահանված ընտանիքներին տրվում է վեց ամիս ժամանակ՝ իրենց կողմից ընտրելու տներ Վրաստանի ցանկացած շրջանում։ Տների գնման համար հատկացվող գումարը որոշվում է՝ հաշվի առնելով ընտանիքի անդամների թիվը։
«Գյուղական տուն» ծրագրի շրջանակներում տեղահանված ընտանիքների դիմումները ընդունվում են մշտական ռեժիմով։ Այս տարվա ընթացքում գործակալությունը նոր բնակարաններ է գնել արդեն 1132 տեղահանված ընտանիքների համար, և այս գործընթացը շարունակվելու է ակտիվ կերպով», - նշում են գործակալությունից։