ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ռազմական աջակցությունը չի դադարեցվել՝ Զելենսկի
ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը չի դադարեցվել, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկին անդրադարձել է Reuters գործակալության տարածած տեղեկատվությանը, ըստ որի՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կարգադրությամբ Պետդեպարտամենտը ժամանակավորապես դադարեցրել է արտաքին օգնության ծրագրերը։
«Գիտեմ, որ աշխարհում բազմաթիվ ինստիտուտներ կան, որոնք նախկինում աջակցություն էին ստանում ԱՄՆ-ից։ Ես միայն կարող եմ խոսել այն մասին, ինչ կարող է Ուկրաինան կորցնել։ Ես կենտրոնացած եմ ռազմական օգնության վրա, և դա, Աստծո շնորհիվ, չի դադարեցվել», - նշել է Վլադիմիր Զելենսկին։
Տարածված տեղեկությունների համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ արտաքին օգնության ծրագրերը ժամանակավորապես դադարեցնելու որոշումը չի վերաբերում միայն Իսրայելին և Եգիպտոսին։