Փետրվարի 2-ի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 31 մարդ
Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ փետրվարի 2-ին, Աղմաշենեբելիի պողոտայում, «Թբիլիսի Մոլի» հարակից տարածքում, բողոքի ցույցի ժամանակ իրավապահները ընդհանուր առմամբ 31 անձի են ձերբակալել։
Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, բոլոր անձինք ձերբակալվել են վարչական կարգով՝ 173-րդ հոդվածի համաձայն, որը նախատեսում է իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու պատիժ։
Գոյություն ունեցող տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների մի մասը արդեն ազատ է արձակվել ձեռագիր պարտավորության հիման վրա, այդ թվում՝ «Կոալիցիա փոփոխությունների համար» շարժման առաջնորդներից մեկը՝ Նիկա Մելիան։