Ո՛չ ռուսական ռեժիմին. Ախալցիխեում կանցկացվի բողոքի ակցիա
«Ո՛չ ռուսական ռեժիմին». այսօր՝ հունվարի 18-ին, Ախալցիխեում կանցկացվի բողոքի ակցիա։
Ակցիայի մասնակիցները կհավաքվեն ժամը 18:00-ին Շոթա Ռուսթավելու արձանի մոտ և կդատապարտեն երկրում ընթացող իրադարձությունները։
Ախալցիխեում ձերբակալվածների հանդեպ համերաշխության ակցիաները սկսվել են հունվարի 16-ից, ամբողջ երկրում արդեն գրեթե երկու ամիս շարունակվում է բողոքի ալիքը։
Մասնակիցների հիմնական պահանջներն են նոր ընտրությունների անցկացումը և կալանավորվածների ազատ արձակումը։