Գյուղի խեղաթյուրված անվանումը անօրինականորեն փակցված է ցուցապաստառի վրա
Քաղաք Ախալցիխեի Նաոխրեբ գյուղի մոտ նոր ցուցապաստառ է հայտնվել, որի վրա գյուղի անվանումը սխալ և չորս տարբեր ՝ հայերեն, վրացերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով է գրված:
«
Մի քանի օր է, ինչ տեղադրել են, չգիտեմ ով է բերել ցուցապաստառը: Մաքսային ծառայողները, պատգամավորը այս ճանապարհով գնում-գալիս են, այսքան ժամանակ ինչպես չեն նկատել», - ասում են գյուղում:
Տեղական իշխանությունում ասում են, որ տեղեկությունը ստանալուց հետո Նաոխրեբ է գնացել քաղաքապետի ներկայացուցիչ Հովսեփ Մելքոյանը: Սակայն տրաֆարետն այլևս տեղում չի եղել:
«Երեք օր առաջ եմ եղել այնտեղ և ոչինչ չեմ տեսել:Անգամ չգիտեմ ինչ էր գրված», - 9րդ ալիքի աշխատողներին հայտարարում է Ծղալթբիլայի քաղաքապետի ներկայացուցիչը:
Տրաֆարետը կենտրոնական ճանապարհի վրա էր: Հովսեփ Մելքոյանի այցից հետո բնակչությունը նույնպես ստուգել է տարածքը, սակայն անօրինական փակցված գյուղի խեղաթյուրված անվանումը այլևս չեն տեսել: