Տեղացիները մտածում են,որ պետության աջակցության դեպքում, գյուղն ունի բոլոր միջոցնեը շրչագայական կենտրոն համարվելու համար:
«Բնակչությունը օր օրի նվազում է: 90- ական թվականներին գյուղում 150 ընտանիք կար, հիմա 20 հոգի ենք մնացել»,- ցավում է գյուղ Սարոի բնակիչ Պետրե Մաղրաձեն:
Նա գյուղում կնոջ հետ է ապրում: Ախալցիխեից Սարո 10 տարի առաջ են տեղափոխվել: Ասում է, որ ծերությունում « ծնողական շեմը քաղցրանում է, մարդը
որ հայրական շեմը թողնում, հեռանում է, Աստծո շնորհը նույնպես թողնում է»:
Երիտասարդական տարիները ժպիտով է հիշում և պատմում է, որ մինչև դժվարությունների սկսվելը Սարոյում 3 օր մեծ հարսանիքներ էին նշում: Հարսանիքներին հին մեսխեթական ճաշատեսակների պատրաստումը ավանդույթ էր համարվում:'
« Ճաշեր էինք պատրաստում, կողք կողքի կանգնած, բոլորով միասին: Ուրախության թե տխրության պահը հավասար կիսում: Կյանքը փոխվեց, երիտասարդները գնացին քաղախ, գյուղի մեծամասնությունը նվազեց»,- ասում է նա:
86-ամյա ծերունին միգրացիա կարևորագույն պատճառ աշխատատեղերի նվազումը գյուղում և պետության կողմից անուշադրությունն է համարում:
« Բերքատու հող է, ամեն ինչ անխնա տալիս է, հնարավորություններից զուրկ մարդիք գյուղից հեռանում են, առանց հետ նայելու: Մինչդեռ Թբիլիսիի բնակչությունը գնալով շատանում է: Մարդկանց մեկ-երրորդ մասից ավելի, ապրում են մայրաքաղաքում: Եթե գյուղին օգնեն բնակչությունը հետ կվերադառնա: Անգործ մնալ չի կարելի, վատ գործերը պարապությունից է սկսվում»,- լացակումած ձայնով պատմում է ծերունին:
«Ուզում եմ, որ երիտասարդները այստեղ լինեն, գյուղում: Քաղաքում շատ սպանություններ են լինում, դժվար է այնտեղ ապրելը: Միայն ծերերով ոչինչ չենք կարող անել: Անգործության պատճառով մարդիք քաղաք, կամ էլ ընդհանրապես Թուրքիայի կողմն են փախչում, քանի որ ոմանք տուն տեղ չունեն: Գյուղում ոչ ոք չի կարող ապրել»,- պատմում է 84 ամյա Մառո տատիկը:
Լի ընտանիք որ ուներ, երիտասարդ տարիներին շատ էր աշխատում: Չնայած այսօր բողոքում է, որ գյուղում տրակտոր անգամ չկա: Ասում է, որ մեկ ընտանիքին, հող մշակելու համար հարկավոր է 800 լարի, բարձր գների պատճառով մարդիք գյուղում չեն մնում: Այս փոծով, տեղացիները գերադասում են ալյուր գնել խանութից, ընտանիքը սոված որ չմնա:
Մառո տատիկի կարծիքով, երիտասարդները երկար ապրելու համար բնական մթերքով պետք է սնվեն: Իսկ Բնական արտադրանքը ուժեղ գյուղի նախապայման է, որը քաղաքին պետք է փոխանցի առողջ սննդամթերք:
Չնայած նրան, որ հասակով են արդեն, բայցևայնպես գյուղի աշխանատքով նրանք են զբաղվում, եկամուտի աղբյուր նույնպես ունեն: Մառո տատին և նրա 82 ամյա ամուսինը անասունների և այգիների խնամքից բացի, մեղվապահությամբ են զբաղվում: Բնական մեղրը վաճառում են, որդիներին էլ օգնում:
Իր կնոջ նման, դատարկված գյուղի մասին ցավում է նաև 82 ամյա Կոծոա Ասպանիձեն: Տարիներ առաջ ապրելու համար Սարոից գյուղ Նիժգորի տեղափոխվեցին, չնայած հիմա, Սարոի հետ մեկտեղ Նիժգորիի դատարկվելուց է բողոքում:
« Ես գյուղի լավ մարդկանցով եմ հպարտանում: Գյուղը չպետք է դատարկվի: Նիջգորիին նախկինում Սարոի այգիներ էինք կոչում, Ճանապարհի եզրին մոտ էր և Սարույում ապրողների կեսը եկանք այստեղ: Այսօր մարդիք Նիջգորին էլ են լքում»,- ասում է 82 ամյա ծերունին, ով երազում է կրկին լինել 25 տարեկան և կյանքը նորից սկսել:
« Հայրս 5 զավակ ուներ, ես էլ ունեմ 5, բայց հիմա ամուսնանում են և վերջ, 2 երեխաից ավել չեն ուզում: Ինչպես պետք է բազմանանք, թոռներս որ այստեղ չմնան, էլ ում համար եմ այսքան չարչարվել»,- ասում է նա:
87 ամյա Բաբալե Լոնդարիձեն ծնվել և մեծացել է գյուղ Սարոյում: Գյուղը երբեք չի թողնի և ոչ էլ երիտասարդներին է խորհուրդ տալիս: Քաղաքում հազվադեպ է լինում, և այնտեղ ապրելու ցանկություն անգամ չունի: Չնայած գյուղի հանդեպ մեծ սիրուն ի տարբերություն Բաբալեի Գուլնարա Մեփարիշվիլին որդուն երբեք չի խնդրել գյուղ վերադառնալ:
« Ինչու՞ բալես, ի՞նչի համար վերադառնան: Այստեղ ոչինչ չկա, մեզ ոչ ոք չի օգնում: Շատ դժվար է, որ երեխաներիցս, թոռներիցս հեռու եմ, բայս տեղացիներին ինչպե՞ս թողնեմ: Սարոյում իհարկը հիանալի բնություն է, բայց ու՞մ է պետք, եթե ոչ ոք չի մնում»,- ասում է Գուլնարա տատիկը:
« Նախկինում գործող գործարանները գյուղի ամրապնդման համար էին աշխատում: Հիմա պետության կողմից ոչ մի աջակցություն չունենք, սակայն գյուղը շատ ենք սիրում: Բերքը ստացա, բակը մաքրեցի, Կանաչեղեն տարվա 4 եղանակներին էլ ստանում եմ: Ծեր կին եմ, բայց ուղղակի նստել չեմ կարող: Չարությունը մեզ մոտ տեղ չունի, բարությամբ ծնվել ենք, բարությամբ էլ կապրենք»:
Վրաստանի ազգային ստատիստիկաի կենտրոնի2014 թվականի տվյալների համաձայն Սամցխե- Ջավախքում գրանցվում են 10 դատարկված գյուղեր և նման գյուղերի քանակը ամեն տարի ավելանում է: Ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանի բնակչության 57 %-ը ապրում են քաղաքում: Չնայած, ոչ պաշտոնական ցուցանիշը էլ ավելի բարձր է: