Կես դար ինքնության որոնման մեջ - հայրենադարձվող Մեսքիի պատմությունը
Քայլել արդեն դժվարանում է, սակայն երեկոյան տանը և բակում շրջում է և հետո մտնում տուն:
Ընթրիքից հետո Ձեռքերը լվանում է, ավանդույթի համաձայն,թոռնիկը օգնում է և մինչև սեղանի պատրաստելը անցեալում շրջագայությունն է սկսվում:
Ալիխան Կուրաձեի հիշողությունների վերջին կետը նրա 7 տարեկանն է: Այդ ժամանակ վերջացավ նրա մանկությունը և սկսվեց պայքարը: Այդ երեկոյան տատիկի մոտ էր: Հիշում է, որ գյուղում հավաքված ամբոխը մեծ էկրանով, բաց երկնքի տակ, պատերազմի մասին վավերագրական ֆիլմ էին դիտում: Քնեց, դռան հարվածներից արթնացավ: Այնուհետեւ ամեն ինչ խառնվեց- մեքենաներ, փախչող մարդիկ, վախ, նյարդայնություն:
Սա 1944 թվականի նոյեմբերի 15-ն էր: Գիշեր, որը 220 հազար մարդկանց համար դարձել է դժոխք: Նրանց թվում էր նաև Ալիխան Կուրաձեն, ով գյուղ Աբասթումանի Ֆերգանի շրջանում հայտնվեց և ում այսօր վերագրում ենք որպես հայրենադարձ մեսխ:
Խորհրդային համակարգի որոշմամբ տեղակալված Կուրաձեի ընտանիքը Կենտրոնական Ասիայում 18 տարի ապրել է. «Այստեղ սպանեցին իմ մանկությունը, դրանից հետո մանկություն չեմ ունեցել»,- հիշում է արդեն 82 ամյա ծերունին, ով միայն կես դարավոր փորձերից հետո վերջապես վերադարձավ հայրենիք:
Յոթերրորդ դասարանում էր, երբ դասընկերը նրա ազգությամբ հետաքրքրվեց: Պատասխանել է,որ Կովկասից է, բայց վերադայնալով տուն մայրիկին նույն հարցն է տվել: Պատասխանը տարորինակ հնչեց. « Վրացիությունից անցանք մուսուլմանության»,- թե ինչ էր նշանակում այդ պատասխանը, նա չհասկացավ, բայց գլխի ընկավ , որ ինքնության համար պայքար պետք է սկսեր:
Երբ հայրենիք վերադառնալու համար ակտիվ քայլեր ձեռնարկեց, հանձնարարեցին տեղում մնա և լավ աշխատանքով ապահովվի. « Այդ պահին ևետ հրաժարվեցի, դա իմ երազանքի ոչնչացումը կլիներ, դրա համար»:
Հայրենական Աբասթուման առաջին անգամ եկել է 1988 թվականին:
«Որոշման համաձայն, 300 ընտանիք պետք է վերադառնար Վրաստան: Այդ թվում 160-ը Սամցխե-Ջավախք, այդ պատճառով եկա: Ընտանիքիս հետ վրանում էինք ապրում: Մայիս ամիսն էր, անընդհատ անձրևում էր... միայն 30օր կարողացանք դիմանալ: Այդ ժամանակ հարևաններս շատ ագրեսիվ դիմավորեցին մեզ, ասում էին, ինչի համար էք եկել,սա մեր հողն է»,- հիշում է Ալիխան Կուրաձեն:
Փորձը դաժանությամբ և արտաքսմամբ ավարտվեց: Կրկին ստիպված եղավ գնալ Գուրիա: Չնայած նրան որ համագյուղացիները չնդունեցին, զենքերը ցած չդրեց և 76 տարեկան հասակում հայրենական հողի վրա նոր կյանք սկսեց:
Գուրիայում ավելի հեշտությամբ ընդունեցին, քան Աբասթումանում, բայց երջանիկ է, որ վերջապես ընտանիքի հետ վերադարձավ պապենական արմատների մոտ:
Հպարտությամբ հիշում է ազգային ազատագրական շարժման մեջ մտնելը, մայրաքաղաքում կազմակերպվող հանրահավաքների հուզմունքն ու էներգիան, Մերաբ Կոստավաի և «Փրկություն» շարժման անդամների հետ միասին անցկացրած ալեկոծությունները:
«Հաճախ գնում էինք Մերաբ Կոստավաի տուն: Նրա մայրը միշտ զգուշացնում էր, -ուշադիր եշեք»,- պատմում է Ալիխան Կուրաձեն
Վեց երեխաների հայրը իր ճանապարհի շարունակող է համարում իր աղջկան: Ասում է,որ ազատությունն ու արժեքը այն հատկություններն են,որոնք թշնամուն անգամ քո հանդեպ հարգանքով կտրամադրի: Դստեր մեջ հենց այս հատկություններն է տեսնում:
Գուլոն Ալիխանի և երկու երեխաների հետ 8 տարի ապրում է Աբասթումանում: Ի տարբերություն իր հորը, խոսում է վրացերեն: Տղաներն էլ վրաց դպրոցում են սովորում: Կյանքի դժվար ճանապարհից չի փախչում: Նրա համար կարևորն այն է, որ հայրենիքն ու ազգությունը վերադարձնի:
Ֆրիդոն Շամշադովը պապիկի անցած կյանքով հպարտանում է:Սակայն սիրտը ցավում է, որ ինչպես հարկն է, չեն գնահատել:
« Հայրենիք վերադառնալ փորձում էր կես դար: Երկու որդի զոհաբերեց այս ճանապարհին, ավելի մեծ ցավ պատկերացնելն ուղակի անհնար է»,- ասում է 18 ամյա երիտասարդը, ով որպես մասնագիտություն իրավաբանությունն է ընտրել, որ կարողանա պաշտպանել մարդկանց իրավունքները: Սա Ֆրիդոնի համար շատ ցավալի թեմա է: Շատ է վշտացել,իր ազգի պատճառով, որը իր նախնիներին ստիպել են փոխել խորհրդային կառավարությունը:
Այս ընթացքում ընթրիքն ավարտվում է: Ծերունին իր հուզմունքը պահել չի կարողանում և վերջին երազանքը հասցնում դեպի մեզ – նա երազում է վերջին անգամ արտաշնչել հայրենիքում, հոգին և մարմինը նվիրելով հայրենի հողին:
Հայրենադարձված մեսխերի պատմությունը
1944 թվականի նոյեմբերի 15-ի գիշերը, Խորհրդային կառավարությունը հարավային Վրաստանի մի շարք շրջաններում իրականացրել է խիստ գաղտնի եւ լայնածավալ գործողություն:Մեսխեթի մի քանի տասնյակ գյուղեր մեկ գիշերում դատարկվեցին: Հազարավոր մարդկանց առանց որեւէ բացատրության, բեռնատար գնացքներ տեղավորեցին և միջին Ասիայի ճանապարհով ուղեվորվեցին:
50-ական թվականների վերջում, Ստալինի մահից հետո ԽՍՀՄ-ում սկսվեց ՆՏԱ-ների վերականգնման եւ հայրենադարձության գործընթացը, չնայած մուսուլման մեսխերին սա չեր վերաբերվում: 80-ական թվականներին նրանք երկրորդ անգամ դարձան հալածանքի զոհ – կենտրոնական Ասիայում էթնիկ բռնության դրդապատճառ հանդիսացան,որից հետո Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարավային շրջաններում ապաստան գտան: Այժմ ցրված են հետխորհրդային տարածքի տարբեր երկրներում: Ոմանք գաղթել են ԱՄՆ, ոմանք վերադարձել են Վրաստան: Այսօր Սամցխե-Ջավախքում ապրում է «տեղահանված» մեսխերի մոտ 50 ընտանիք: Ախալցիխեում գտնվող 20 ընտանիքները, ապաստան են գտել ուղեբեռային կայարանի հարեւանությամբ: Մնացածը ապրում են Վալեում, Ադիգենի եւ Աբաստումանի գյուղերում:
Մեծամասնությունը 2007-2020 թվականներին վերադարձան Վրաստան: Ապրելատեղեր ձեռք բերեցին իրենց իսկ հնարավորություններով: Զբաղվում են գյուղատնտեսությամբ –փոքր հողամասերում, որոնք տան դիմացն ունեն, միրգ և բանջարեղեն են աճեցնում: Մեծամասնությունը խոսում են ռուսերեն:Վրացերեն գիտեն միայն երիտասարդները:
Կառավարության ներկայացուցիչների կարծիքով, կարգավիճակի եւ քաղաքացիության մերժման պատճառը հիմնականում փաստաթղթերն են: