Բերքառատ- այս մի բառով տեղացիները բնորոշում են մեսխական ճաշատեսակները: Սամցխե-Ջավախքի անկյունում, ճաշատեսակները հիմնականում պատրաստվում են խմորից:
Մակվալա Ասպանիձեն հալվաի համար ալյուր է պատրաստում: Նտային տնտեսուհին անդադար խառնում է,որ ալյուրը ոչ սև մնա, ոչ էլ վառվի:Այս ուտեստին կհանդիպեք այլ անկյուններում նույնպես, սակայն միայն Մեսխեթում է որ հալվաին ավելացնում են բաքմազ:
« Նախկինում կոնֆետների այսքան տեսակներ չկային,դրա համար մեր քաղցրավենիքը հալվան էր: Պատրաստի ալյուրին ավելացնում ենք բաքմազ: Հաստ մասը հանում են ափսեի վրա և տալիս ցանկացած տեսք: Հալվաի մակերևույթին «նկարչությունը» և զարդարանքը որոշել ենք երեխաների համար»,- պատմում է տնային տնտեսուհին, ով Ասպինձայի գյուղ Նիջգորիում է ապրում:
Մակվալա Ասպանիձեն բաքմազով միայն հալվան չի պատրաստում: Թթի գոլորշիացրած հյութի պատրաստուկը, մեսխեթում այլ քաղցրավենիքներ պատրաստելուց նույնպես օգտագործում են: Ամանօրյա սեղանին բոլոր ընտանիքներում մեղրով պատրաստած գոզինախ են դնում: Հարավային
Վրաստանում ամեն ինչ այլ է: Միայն այս անկյունում կտեսնեք գոզինախը, որը պատրաստվում է բաքամազով:
«կաիսափա»-ին այլ կերպ մեսխական խաշ էլ են անվանում: Սամցխեում ասում են, որ այս հյութալի, փոքր ինչ դառը ուտեստը հատկապես հարբելուց հետո, կիսա սթափ վիճակում է հաճելի: Հենց սրա համար այս ճաշատեսակը դարեր առաջ արժանացավ մեսխերի հավանությանը:
Ասպինձայում տնային տնտեսուհիները հիշում են, որ մեսխեթում հարսանիքները տևում էին օրեր,և ավարտված համարվում էին միայն այն ժամանակ, երբ ներկաներին հյուրասիրում էին մեսխական խաշով:
Այն շատ հեշտ է պատրաստել: Միայն չիրեր,յուղ և սոխ է հարկավոր:
Հիմա այս ճաշատեսակին մեսխական սեղաններին հազվադեպ կհանդիպեք: Ցիալա Լոնդարիձեն Ասպինձայում է ապրում: 80 ամյա կինն ասում է, որ ուտեստը հին բաղադրատոմսերով պատրաստում է միայն այն ժամանակ, երբ ցանկանում է ունենալ «թեթև» և տարբերվող ընթրիք:
«Իմ ընտանիքում, երեխաներս և թոռներս չեն միևնույն է չեն սիրում: Դրա համար էլ հազվադեպ և շատ քիչ եմ պատրաստում: Միայն ես և ամուսինս ենք ուտում»,- ասում է տարեց կինը:
Որպեսզի Մեսխական, հայտնի ուտեստները չմոռացվեն, պատմաբան Թինա Իվելաշվիլին անկյունի խոհանոցի մասին գիրքը դեռ 1991 թվականին էր տպագրել: Նրանում նկարագրված են Սամցխե-Ջավախքին բնորոշ ավանդական ուտեստները:
Պատմության գիտության պրոֆեսորը աշխատում է մեկ այլ գրքի տպագրման վրա: 2019 թվականին մեսխական ճաշերի բաղադրատոմսերը կնպագրվեն վրացերեն անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Այսօր շատ ուտեստներ մոռացվել են և երիտասարդները դրանց անվանումն անգամ չգիտեն: Գրքում ամեն ինչ գրանցել եմ, այն ինչ նախկինում պատրաստում էինք և լավ հիշողությունների հետ է կապված: Այս ճաշատեսակները մեսխրի համար Այցեքարտ են, որը զբոսաշրջիկները շատ են սիրում: Հետաքրքրությունը շատ է,դրա համար որոշեցի 2 լեզվով տպագրել: Գիտեմ, որ սրանով մեր մշակութային ժառանգությունը կպահպանեմ»,- ասում է Թինա Իվելաշվիլին:
Տարածաշրջանում անասնապահությամբ, հողագործությամբ զբաղվում էին գրեթե ամբողջ օրը և ինչպես տեղացիներն են պատմում, ծանր ֆիզիկական աշխատանքներից հետո նրանց համար լավ ճաշը պարտադիր էր: