Կաթոլիկները Դեկտեմբերի 25-ին տոնում են Քրիստոսի Ծնունդը
Թաթեշվիլիների ընտանիքում, ինչպես նաև բոլոր մեսխի կաթոլիկների նման, մեծ պատրաստություններ են ընթանում
Ընտանիքի բոլոր անդամները պատրաստվում են Սուրբ Ծննդյան պատարագին, բայց մինչ այդ, բոլոր մանրամասները պետք է հաշվի առնել ընտանեկան ավանդույթի կատարյալ նախապատրաստման համար:
Կաթոլիկների տոնական սեղանին դուք կտեսնեք մեսխական ճաշատեսակներ: Մեսխական գաթան, որպես ավանդույթ անհրաժեշտ է: Ընտանիքի ավանդույթների համաձայն չորացրած միսը պետք է լինի սեղանին,որը Սուրբ Ծննդյան սեղանի պատվավոր ուտեստ է համարվում: Այս օրը ընտանիքի անդամները նվերներ են փոխանակում: Ավանդույթը փոխանցվում է սերնդից սերունդ:
«Ծոմապահության ավարտից հետո տոնական պատարագը տեղի է ունենում գիշերը ժամը 12-ին: Հավատացյալներն ուրախությամբ են տոնում Սուրբ Ծնունդը, որպեսզի այն փրկի եւ լուսավորի այն մարդուն, ով մեղքի պատճառով խավարել է»,- նշում է Հայր Զուրան:
«Սուրբ Ծնունդն ամենակարեւորն է քրիստոնեական աշխարհում: Սա ընտանեկան տոն է: Մենք բոլորս գնում ենք մասնակցելու պատարագին եւ դիմավորենք Սուրբ տոնը եկեղեցու հետ »- ասում է Էլիսո Թաթեշվիլին:
Դեկտեմբերի 25-ը խորհրդանշական թիվ է, որը չորրորդ դարի սկզբին ընտրել է ամբողջ եկեղեցին, քանի որ անհայտ է Քրիստոսի ծննդյան տարըթիվը: Հիսուսի նպատակը խավարը լուսավորելն էր: Հետեւաբար, 25 ի գիշերը կարճ է, իսկ օրը երկար, Այսինքն խավարը փոխվում է լուսավորությամբ:
Դարեր շարունակ այս ավանդույթները անփոփոխ փոխանցվում են սերնդեսերունդ: