Հայ համայնքը նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը
14.01.2019
Հայ առաքելական եկեղեցին, հայ համայնքը նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը
Ասյա Իսպիրյանը նախատոնական պատրաստություններին է հետևում և ասում է, որ չկա ավելի հաճելի բան, քան շրջակա լավ հարեւանների մթնոլորտում Նոր Տարին դիմավորելը:
Նոր Տարվա խառնաշփոթն էլ ավելի գեղեցկացնում է մանուկների աղմուկը- Մանջալելուաի մասնակից երեխաները թակում են բոլոր դռները և սպասում նվերների:
«Սովորաբար մենք նույնպես պատրաստում ենք «Սացիվի», հավ, աղցաններ: Երբեմն, Ամանորի նախաշեմին նաեւ հյուրեր ենք ընդունում, բայց հիմնականում մենք հյուրընկալում ենք հաջորդ օրը: Տոնածառ էլ ենք զարդարում և փորձում ենք ամեն տարի նոր խաղալիքներ գնել: Իհարկե, առանց նվերների հնարավոր չե»:
Ավանդական հայկական սեղանը Վրաստանում մուրաբաից, չիրեղենից, ընկույզներից, աղցաններից, մսային բլիթներից և տոլմաից է պատրաստվում: Բացի Գոզինաղից հայկական սեղանին անհրաժեշտ է նաև քաղցր սուջուխը: Չնայած այն հանգամանքին, որ տոնական սեղանին հայ ընտանիքները վրացական հաց են ունենում, նրանք չեն մոռանում նաև հայկական ավանդական լավաշը:
Հայ հավատացյալների համար Նոր տարվա առաջին օրերը աստիճանաբար վերափոխվում են Սուրբ Ծննդյան տոնին: Հայ առաքելական եկեղեցում տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, Որին հիմնականում մասնակցում է հայ երիտասարդությունը: Հունվարի 6-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը: Միայն հայկական եկեղեցին է պահել այս հնագույն ավանդույթը - Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշել նույն օրը:
Հունվարի վեցին, անկախ տարիքային սահմանափակության բոլորը միահամուռ գնում են եկեղեցի, օրհնված ջուրը ստանալու և իրենգ տները տանելու համար: Ըստ Ախալցխայի Հայ Առաքելական եկեղեցում հոգևոր տեսուչ Հակոբ Սահակյանի, ծննդից 30 տարի հետո Քրիստոսը նույն օրը՝ հունվարի 6-ին, մկրտվեց Հորդանան գետում: Սուրբ Ծննդյան պահք
Հայ եկեղեցում Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Եկեղեցում հայոց հին տոմարի համաձայն՝ Նոր տարին նշվում էր Նավասարդի 1-ին, այսինքն` օգոստոսի 11-ին: Հետագայում` տոմարական նոր հաշվարկի ներմուծմամբ, Նոր տարին սկսեցին տոնել դեկտեմբերի 31-ին: Պահեցողները պահքի շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ և տրվում է Սուրբ Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի»:
Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին առաջնորդեց դեպի Հիսուս: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է տոնական Սբ. Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնյաց կարգ` ի հիշատակ Հիսուսի մկրտության: Խաչը ջուրն են իջեցնում և օրհնում, ինչպես Հիսուս օրհնեց ջուրն իր մկրտությամբ: Պատարագիչ քահանան սրբալույս Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ավանդության համաձայն`ժողովուրդն այդ ջրից տուն է տանում` որպես օրհնություն:
«Սուրբ Ծնունդը օրհնում են ոչ միայն եկեղեցում, այլև տներում և աշխատավայրերում մատուցվում է օրհնության կարգ: Այս հնագույն ավանդույթը հայ համայնքի համար տևում է մինչև հունվարի 13-ը»,- պարզաբանում է Ասյա Բրոյանը:
Այն ժամանակից ի վեր, երբ քրիստոնեությունը հայտարարեցին որպես պետական կրոն, հայերը Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը, Ամանորյա պահք էին պահում և սեղանի մոտ նստում էին միայն հունվարի 6-ին, Սուրբ Ծննդյան տոնին: Իսկ սեղանին միայն ձուկ, կանաչեղեն, տոլմաի տեսակներ, չամիչով փլաֆ և գինի էր դրվում:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.