Ախալցիխեում տրանսպորտային տեսզննման կենտրոնի մոտ հերթեր են:
Մի քանի տասնյակ մեքենաներ տարածաշրջանի բոլոր վեց քաղաքներից Ախալցիխե են ժամանում տեխզննման համար:
Սեյրան Կորոյանը Ախալքալաքից եկել է Ախալցխա մեքենայի պարտադիր տեխզննման համար: Սակայն նրա մեքենայից առաջ իրենց հերթին են սպասում մի քանի տասնյակ ավտոմեքենա:
«Չգիտեմ մեկ կենտտրոնը ինչպես պետք է սպասարկի այսքան մեքենա:Ախալքալաքից Ախալցխա գնա-արի, դա էլ փող է չէ՞, և հետո որ տեղաշարժվում ես, տեսախցիկները նկարահանում են և տեխզննման բացակայության դեպքում տուգանում են 50 լարիով: Ինչպե՞ս պետք է վճարեմ: Չգիտեմ ինչպես պետք է լուծեն այս խնդիրը»,- ասում է վարորդը, ով արդեն 2 օր է սպասում է իր հերթին:
Դժգոհություն ցուցադրում են նաև այլ վարորդներ: 50 ամյա վարորդը Ասպինձայից Ախալցխա 2-րդ անգամ է եկել:
«Երեկ ամբողջ օրը սպասում էի և մինչև եկավ իմ հերթը, կենտրոնը փակվեց: Այս ցրտին մեքենայում նստած ենք և ժամերով սպասում ենք»,- ասում է նա:
«Ու՞ր գնանք, մոտ կենտրոնը Խաշուրում է, բայց այնտղ էլ հերթ է, Բորջոմի մեքենաներն էլ չեն ընդունել»,- ասում են հերթում սպասող վարորդները:
Ավտոմեքենաների զննման կենտրոն՝ ՍՊԸ «Մեսխեթ»-ը, որը նախատեսված էր միայն Ախալցխայի համար, հիմա սպասարկում է 6 այլ շրջանների: Տեխզննումը ցանկացող վարորդների թիվը հատկապես աճեց, երբ հունվարի 14-ին սկսեցին տուգանել այն մեքենաները, որոնք պարտադիր տեխզննումը չեն անցել:
«Օրվա ընթացքում հասցնում ենք ստուգել 40-45 մեքենա: Դրսում կենդանի հերթ է: Վարորդները իրենք են հետևում, ում հերթը որ լինում է, նա է գալիս»,- ասում է ՍՊԸ «Մեսխեթ»-ի մենեջերը: Ըստ Սաշա Զեդգինիձեի, կենտրոնը դժվարանում է սպասարկել բոլոր 6 տարածաշրջանների մեքենաներին:
Հունվարի 1-ից 17-ը կենտրոն եկել է 421 մեքենա, որից տեխզննումը բարեհաջող անցել են միայն 294-ը: Իսկ մնացած 127-ը չւին համապատասխանում ստանդարտներին:
«Այսօր արդեն ընդունել ենք 31 մեքենա, այստեղից տեխզննումն անցան 23-ը: Այս 31-ից 4-ը երկրորդ անգամ էին եկել, այսինքն նախկինում հայտնաբերել էին թերություն և ժամանակ տվել վերանորոգելու համար»,- պատմում է կենտրոնի աշխատակիցը, ցույց տալով տվյալները:
9-րդ ալիքը ամբողջ օրը սպասում է ստեղծված իրավիճակի մասին Էկոնոմիկայի նախարարության դիրքորոշմանը: Ծառայությունում միայն այն մասին ասեցին, որ տեխզննման կենտրոնները մասնավոր են: Մանրամասն տեղեկատվություն տրամադրել խոստացավ փոքր ուշ:
Թեթև մեքենաների տեխզննումն արժե 60 լարի, մարդատար և բեռնատար մեքենաներինը՝ 100 լարի:
Եթե վարորդը մեկ ամսյա ժամկետում չի ուղղի անսարքիությունը կտուգանվի 50 լարիով