Ախալցխայի բերդի ստացված 2018 թ եկամուտը. Կազմել էր 883 212 լարի, իսկ այս տարվա բյուջեն ընտ ծրագրի կազմում է 758 000 լարի:
Ախալցխայի բերդի եկամուտները տարեց տարի աճում են, սակայն ծախսերի աճը նույնպես փոփոխական է: Ինչպես նախորդ տարի, բյուջեից 100 հազար լարի հատկացվել է, բերդը ֆինանսավորելու համար: Այս գումարը այժմ կօգտագործվի Ռաբաթում վնասների վերականգնման համար: Ըստ Ախալցիխեի քաղաքապետարանի Սակրեբուլոի նախագահ՝ Գելա Նոզաձեի,բերդի վարչակազմա 100 000 լարի պետք է տրամադրի միայն ձմեռվա հարկերի և աշխատավարձերի համար:
« Այս փողը հաշվարկել ենք 3 ամսվա համար և ոչ թե ամբողջ տարվա:Այցելուներ չկան, միշտ նույն մարդիք են գալիս: Ճիշտ է այս տարի զբոսաշրջիկների թիվը մեծանում է, սակայն ենթակառուցվածքները վնասված են»,- ասում է Գելա Նոզաձեն: Նա հույս ունի, որ ճիշտ դիրքորոշում ցուցադրելու դեպքում եկամուտի գումարը չի նվազի:
Ախալցիխեի բերդում որ որոշ տեղեր վնասված են և որոշ սարքավորումներ նորոգման կարիք ունեն այս մասին խոսում է ամրոցի գրասենյակի ղեկավարը: Ըստ Գելա Բլուաշվիլիի, տանիքը որտեղից դահլիճում ջուր էր լցվում վերանորոգվել է:Ինչպես նաև ամրացվեց կամուրջը:Ինչ վերաբերվում է շենքի դրսի տեսքի վնասված մասերին, և ճանապարհահատվածների վերանորոգմանը ՝ այս խնդրի լուծումը բերդի նախարարությունը պատրաստվում է իրագործել Ախալցիխեի քաղաքապետարանի հատկացվաղ գումարով:
«Տանիքի ը ունի որոշ խնդիրներ,դրա համար ջուրը ներս էր անցնում: Ամեն տարի վերանորոգում ենք, սակայն 6-7 ամիս դիմանում է ,հետո ստիպված ենք կրկնել աշխատանքները:Հիմնականում գարնանը կամ ուշ աշնանն ենք վերանորոգում»,- ասում է Գելա Բլուաշվիլին:
Իշխանության դիրքորոշման կողմնակից չէ Գելա Դեմետրաձեն, ով 2011 թվականի ապրիլից մինչև 2012 թվականի դեկտեմբեր Ախալցիխեի մարզպէտի կոչում էր կրում: Իսկ այսօր «Եվորպական Վրաստան» միության ներկայացուցիչն է: Ըստ նախկին մարզպետի, բերդի գլխավոր խնդիրը այժմ հանդիսանում է ավելացած աշխատակազմը և եկամուտների անիմաստ ծախսելը:
«2012 թվականից այս կողմ զբոսաշրջիկների գայթակղման համար ոչինչ չի կատարվել: Երկրորդ անգամ այցելող զբոսաշրջիկը հանդիպում է չմշակված և վատ իրավիճակում գտնվող բերդին»,- ասում է Գելա Դեմետրաձեն:
Ախալցիխեի բերդի զարգացման ընթացքը բացասական է գնահատում Ախալցիխեում Միասնական ազգային շարժման ներկայացուցիչը:
« Ախալցիխեի բերդի պոպուլարացման վրա ոչ ոք չի աշխատում: Ռաբաթն է որ պահում է քաղաքին, բնակչությանը ծաղրում են, երբ բյուջեից 100 000 լարի սուբսիդացվում է»,- ասում է նա:
Ախալցիխեի բերդի եկամուտը վերջին 3 տարիների ընթացքում այսպիսին է.
2016 թ- 686 157 լարի
2017 թ-809 363 լարի
2018 թ-883 212 լարի
2019թվականի ծրագրված բյուջեն պարունակում է – 758 000 լարի: