Մարինա Ինասարիձեն ամեն օր մաքրում է Ախալցխայի ավտոկայանում գործող զուգարանները:
Նա կարծում է, որ հասարակական զուգարանները խնդիր է համարվում ամբողջ Վրաստանի համար:Ջեռուցման համակարգի չլինելու պատճառով նա հիվանդացել է բրոնխաբորբով:
« Ցուրտ է,բայց ուր գնամ, մարդիք աշխատանք չունեն, ես սրանով գոնե հացի փող կարող եմ աշխատել»,- ասում է Մարինա Ինասարիձեն:
Ախալցիխեում հասարակական զուգարան մուտքն արժե 30 թեթրի: Բնակչությունը ասում է, որ գինը ծառայությունից բարձր է:
«Ամենուրեք սառը ջուր է գալիս, ջեռուցում չկա, անձեռոցիկ, օճառ, տարական հիգիենիկ նորմերի պահպանումն անգամ հնարավոր չէ»,- ասում են տեղացիները:
Զբոսաշրջային սեզոնի գալուստի հետ հանրային զուգարանների հարցը կենտրոնական կառավարության քննարկվող թեմաներից մեկն էր: Տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցքիտիշվիլին խնդրի լուծման համար դիմել է գործարարներին:
«Երբ խոսում ենք ավտոկայանատեղերի, այցելուների կենտրոնների մասին ամենուրեք կան հասարակական զուգարաններ: Եթե ավտոկայանատեղին նախատեսված է մի քանի մեքենաների համար, այնտեղ անպայման կլինի զուգարան և փոքր խանութ: Ինչ վերաբերում է զուգարանի ցանցին ամբողջ երկրում ՝ նախարարությունը նման ծրագիր չի իրականացնում: Գուցե սա այն ոլորտն է, որտեղ բիզնեսի ավելի ակտիվ ներգրավվածություն է պահանջվում: Համաշխարհային զբոսաշրջային կենտրոնների օրինակներով կարող ենք տեսնել որ սա միայն գործարարների գործն է»,- պարզաբանեց Ցքիտիշվիլին:
Ավտոկայարանի տարածքիի զուգարանում պատշաճ ծառայություն որ չկա, այս մասին խոսում է նաև Սլավա Չիխլաձեն: Կայարանի տնօրենն ասում է, որ նոր զուգարանների կառուցման համար սպասում է քաղաքապետարանի համաձայնությանը:
« Նոր զուգարանների ծրագիրը պատրաստ է, սակայն քաղաքապետարանից համաձայնություն է հարկավոր: Տեղական իշխանությունները եւ ձեռնարկությունները եթե միմյանց օգնեն, ընդունելի կլինի: Եվրոպական չափանիշներով զուգարանների կառուցման համար մոտավորապես 18 000 լարի է հարկավոր»,- ասում է Սլավա Չիխլաձեն:
Ըստ նրա, նախագիծը պլանավորելու ժամանակ շինարարները սխալներ են թույլ տվել, քանի որ կոյուղագիծը միանում է ութհարկանի շենքին:
« Հետո Պատրաստեցին ժամանակավոր զուգարաններ երկաթուղային գծերի հետ միագնելով, որտեղ այժմ ցանկանում են կառուցել նոր զուգարաններ»,- ասում է Սլավա Չիխլաձեն:
Վճարովի զուգարաններից բացի, Հանրային զուգարանները քաղաքապետարանում գործում են ամենուր: Իսկ քաղաքում, Ռաբաթի մուտք, Ախալցիխեի լճի մոտ և հրապարակում են տեղադրված, ասում է Զազա Մելիքիձեն: Հանրային զուգարանների համար հայտարարված մրցույթում հաղթող ընկերությունը վճարում է և բոլոր զուգարաններից օգտվելը կլինի անվճար: Անհրաժեշտության դեպքում նոր զուգարանների կառուցումը Զազա մելիքիձեն չի բացառում:
« Հնարավոր է նոր զուգարաններ էլ կառուցենք, չնայած սրա համար տարածք է հարկավոր»,- ասում է Զազա Մելիքիձեն: