« Թոռներիս չեմ կարող ամուսնացնել, քանի որ չեն աշխատում»
Չորս տարիների ընթացքում, Սամցխե-Ջավախքում բնակչության քանակը աստիճանաբար նվազում է:
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական նախարարության, 2014-2017 թվականներին տարածաշրջանում 7 342-ով քիչ երեխա է ծնվել:
Ծննդաբերությունը նվազելէ նաև գենդերական մասում: Վերջին 4 տարիների ընթացքում Սամցխե-Ջավախքում 7 798-ով քիչ աղջիկ է ծնվել:
Տարածաշրջանի բնակչության կարծիքով, ծննդաբերության նվազման հիմնական պատճառը ընտանիքներում սոցիալական իրավիճակն է:
2019 թվականին հունվար ամսին, Ախալցիխեի 2 հիվանդանոցներում գրանցվել է 62 նորածին երեխա:
Վրաստանի հարավային բնակչության թվաքանակի համեմատությամբ այս ցուցանիշը այնքան էլ ընդունելի չէ:
1994 թվականին տրածաշրջանի բնակչության թիվը կազմում էր 245 100, իսկ 2018 թվականին բնակչության թվաքանակը նվազել է մոտ 89 300-ով:
Ախալցիխեում ասում են, որ երիտասարդ ընտանիքներում 2 երեխայից ավելի չէն ցանկանում: Անցանկալի հղիությունն արհեստականորեն են ընդհատում:
«Ոչ միայն անպտուղների թիվն է մեծացել, այլև արհեստական ընդհատումներինը»,- ասում է Կոբա Կակաչիշվիլին:
«Վրաստանում,աբորտների թիվը միշտ բարձր է եղել.21-րդ դարում աբորտը, կրոնական կողմից էլ սպանություն է համարվում: Գոյություն ունի այնպիսի միջոցներ, որոնց շնորհիվ հղիության արհեստական ընդհատման անհրաժեշտություն չի լինի: համար հարկավոր է համապատասխան գիտություն, որը պետք է ուսուցանեն ավարտական դասարաններում»,- ասում է գինեկոլոգ Կոբա Կակաչիշվիլին:
Չնայած սոցիալական վիճակին, բոլոր նորածինները տեղական բյուջեից ստանում են 150 լարի: Ախալցիխեի քաղաքապետարանում ասում են, որ բազմազավակների համար սոցիալական ծրագիր չունեն, բայց, այնուամենայնիվ, ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով նորածիններին սկզբնական օգնություն միևնույն է կտրամադրվի:
« Բոլորին, ով նորածին է ունենում, օգնում ենք: Սննդամթերքով օգնում ենք նաև սոցիալապես դժվարության մեջ ապրող ընտանիքներին: Երեք և ավելի երեխա ովքեր ունեն, համարվում ենբազմազավակ: Երրորդ նորածնի համար պետությունը կտրամադրի 250 լարի, իսկ 4-րդ և ամեն հաջորդ երեխայի համար ծնողը կստանա 300 լարի: Առաջին երկվորյակների համար կստանան 400, իսկ երկրորդի համար՝ 500 լարի»,- ասում է Ախալցիխեի քաղաքապետարանի սոցիալական հարցերի բաժնի պետ Ինգա Դիակոնովը:
Ցածր ծնելիության եւ Վրաստանի բնակչության կրճատման պատճառով, 2008 թվականի հունվարի 19-ից, Կաթողիկոս-Պատրիարքը սկսեց նորածինների մկրտությունը: Իլիա երկրորդը 11 տարվա ընթացքում մկրտել է 17 901 երեխա: